Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան


Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան
Մարտ 14 13:44 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան վերադառնալու ու անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չի տեսնում։

 

«Ուզում եմ շատ ուղիղ ասել»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

 

Միրզոյանը չի տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ։

 

ԱԳ նախարարը նշեց, թե ՀՀ քաղաքացիներին պետք է ներկայացնել ամբողջ ու իրական ճշմարտությունը։