Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Իսմայիլ Բաղային այս քայլը որակել է որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին և հույս հայտնել, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով։
«Շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Բաղային: