Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ այդ ճանապարհին շարունակելու են վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ՝ երևանցիների համար։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։ Իրականացրեցինք բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։
Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր», - տեղեկացրել է նա։