Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն՝ ընդունել․ Աբրահամյան


Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն՝ ընդունել․ Աբրահամյան
Մարտ 13 22:31 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «խաղաղության պայմանագրի» ստորագրման պատրաստակամության մասին ԱԳՆ-ի  հայտարարությունից հետո գրել է․

 

«Արդեն պարզ է, թե ինչու էր կառավարության միջանցքներում ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ, կիսասպառնալից, մուննաթով ու հեգնանքով խոսում մեր գործընկեր լրագրողների հետ:

 

Հանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն՝ ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:

 

Դե, մի քանի օր առաջ էլ լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո թաքցնելու բան չունե՞ն, հո  հայ հասարակությու՞նը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը»: