Խաղաղության պայմանագրի համաձայն՝ թե Հայաստանը, և թե Ադրբեջանը, չպետք է սահմանին տեղակայեն երրորդ ուժեր․ Փաշինյան


Խաղաղության պայմանագրի համաձայն՝ թե Հայաստանը, և թե Ադրբեջանը, չպետք է սահմանին տեղակայեն երրորդ ուժեր․ Փաշինյան
Մարտ 13 19:43 2025

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսի որ կարող է լինել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի  համաձայնեցմամբ, ինչը կարևոր իրադարձություն է։ Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն։ Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել, թե ինչպիսին է: Մենք այդ տեքստում մենք մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք և, ըստ էության, հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես  հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով համաձայնագիրը ստորագրելու ժամկետներին, նա նշեց. «Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է  հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ են քննարկումներ սկսել: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մերն ունենք, ենթադրում եմ, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք այդ պատկերացումները մոտեցնել»: