«Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից քիչ առաջ հետաքրքրվեցին՝ որո՞նք էին չհամաձայնեցված այդ երկու հոդվածները։
«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն»,- ասաց Փաշինյանը։