Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է
Մարտ 13 15:50 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

 

Նա ասել է, որ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։

 

«Տեքստի վրա աշխատանքն ավարտված է»,-հավելել է Բայրամովը։

 

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ հաջորդ փուլում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։

 

«Բացի այդ, Մինսկի խումբն ու նրա մնացորդները պետք է վերացվեն»,- ասել է Բայրամովը։