Միջազգային կազմակերպություններին ենք ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունը. Թաթոյան


Միջազգային կազմակերպություններին ենք ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունը. Թաթոյան
Մարտ 13 14:49 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին։

Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»: