ՀՀ-ում փորձում են ներկայացնել իրավիճակ, իբրև Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում. Շվեյցարիայի դեսպանատան առջև հրավիրված հավաքին հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Մենք պայքարել և պայքարելու ենք մեր պատմական հայրենիք մեր հավաքական վերադարաձի համար»,-ասաց նա։
Բաղունցը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին, ժողովրդին, որոնք աջակցում են Արցախի հիմնախնդրի արդարացի լուծմանը։
«Մենք այսօր խնդրանք-նամակով դիմում ենք Շվեյցարիայի իշխանություններին։ Մարտի 18-ին տեղի ունեցող Վերին պալատի համապատասխան նիստին քննարկումների արդյունքում ակնկալում ենք դրական որոշում, բանաձև ընդունվի, որ Արցախի հիմնախնդիրը մնա միջազգային արտյաններում օրակարգային հարց և ժամանակի ընթացում ստանա արդարցի լուծում»։
Նա նշեց, որ Վերին պալատի որոշումից հետո կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել և կոնկրետ քայլերի դիմել։