Վայ, վայ, վայ... այդ մարդիկ, ովքեր մտավախություններ ունեն, հորդորում եմ շատ հրատապ կերպով դրանք հայտնել իրավապահ մարմիններին և մարդկանց չվերագրել մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն մտահոգություններին, թե Գյումրիում քարոզարշավին մասնակցելով՝ նախարարը բուժաշխատողներին ազդակ է տալիս, որպեսզի ընտրեն իրենց թեկնածուին, ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ոչ աշխատանքային օրվա ընթացքում գնացել եմ Գյումրի և մասնակցել եմ դրամահավաքին։ Նախարարը և կառավարությունը քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական։ Բացառվում է որևէ ուղղորդում, հրահանգ, քանի որ դրա կարիկքը չկա»,-նշեց նա։