«Ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք». Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը


«Ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք». Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը
Մարտ 13 13:44 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։

Լրագրողներից մեկի հարցը, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանին հունից հանեց։

«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- ասաց ԱԳ նախարարը։

Լրագրողն էլ Միրզոյանին ասաց. «Շնորհքը Ձեր արա՞ծն է, որ ձեռքը գրպանը դրած եք պատասխանում»։

Միրզոյանը ամոթանք տվեց լրագրողներին, լրագրողներն էլ ասացին՝ «ամոթ Ձեզ»։

«Երբ ձեզնից որևէ մեկն ասում է՝ «մենակ թուրք գործընկերների՞ն եք պատասխանում», ես իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք»,- հավելեց Միրզոյանն ու հեռացավ։