«ԵՄ առաքելությունն իրականում հետախուզական առաքելություն է. գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին». Ալիև


«ԵՄ առաքելությունն իրականում հետախուզական առաքելություն է. գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին». Ալիև
Մարտ 13 13:18 2025

Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին, և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ՝ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», - ասել է նա: