Ձեր աչքը չի ծակո՞ւմ դա, ո՞նց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի, եթե 100 դրամով հող է վաճառվում, փակե՛ք, արգելե՛ք: Այս մասին Կառավարության նիստում, դիմելով կառավարության անդամներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարո՞ղ է այստեղ ուրիշ բան խոսում են,ք հետո այս դռնից դուրս ենք գալիս ես այնտեղ ասում եմ՝ կառավարության նիստում ինչ ասացի, մոռացանք, արեք՝ ոնց պայմաանվորվեցինք: Չի եղել չէ՞ այդպիսի գեթ մեկ դեպք յոթ տարվա ընթացքում, բա ինչպե՞ս է նման բան տեղի ունենում: Ինչի՞ եմ ես սրա մասին իմանում նրանից, որ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրի: Սա ինստիտուցիոնալ խնդիր է, ձեր աչքը չի ծակո՞ւմ դա, ո՞նց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի, եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք արգելեք: Համայնքն ասում է՝ իմ եկամուտն եք փակում, մենք պետական բյուջեից կտանք էդ 100 դրամանոց հողի գինը, արգելե՛ք, փակե՛ք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք այդ հողի գումարը կտանք, հողն էլ կմնա համայնքին:
«Ձևական աճուրդը հիմք է վերանայման ու պետք է ժամանակ ու էներգիա ծախսենք, գնանք և ձևական բոլոր աճուրդները գտնենք: Սա շատ վատ ազդակ է, մենակ հանձնարարությունով չէ, դեռ հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ: Եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ: Եթե չի համապատասխանում, վաղը, մյուս օրը պրոբլեմ է առաջանալու, և ես այդ պրոբլեմն ամենասուր ձևով դնելու եմ, ուզում եմ սա հաշվի առնեք:
Որտեղ ծիծաղելու գնով հողեր են դրված վաճառքի, հրապարակային ասում եմ՝ կանգնեցրե՛ք, եթե չկանգնեցնեն համայնքները, չգիտեմ՝ ոնց կհնչի, համայնքների հետևից ենք ընկնելու: Գնալու ենք տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել այդտեղ: Սա հրատապ է: ՏԿԵ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մեկ ամսվա ըթնացքում տան առաջարկ»,- նշեց Փաշինյանը: