Գործադիրի անդամներն անորոշ պատասխաններով այսօր զայրացրին Նիկոլ Փաշինյանին։
«Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալում»,- կառավարության նիստում հայտարարեց նա։
Վարչապետն ընդգծեց՝ սպասում է շատ կոնկրետ պատասխանների՝ կոնկրետ ժամկետներով։
«Ինձ ասեք՝ ե՞րբ է, ի՞նչ է, ո՞նց է։ Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Այս ռեժիմով աշխատել չի լինի, ինձ կոնկրետ պատասխան կտաք»,- նշեց Փաշինյանը։