Արմֆլիքս մեդիապլատֆորմի արտադրանքը շարունակում են գողանալ և տարբեր հարթակներում այն ներկայացնել, որպես սեփական արտադրանք։ Ընկերության կողմից ստեղծվող և լայն տարածում գտնվող ֆիլմերը, որոնք բարձր վարկանիշ ունեն տարբեր կեղծարարների կողմից ներբեռվում և տարածվում են ինչպես տելեգրամյան ալիքներում, այնպես էլ՝ սոցիալիական այլ ցանցերում։ Սեփական արտադրանքը պաշտպանելու և դիտողների իրավունքները ճիշտ գնահատելու համար ՀՀ Քննչական կոմիտե ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում։
ՔԿ–ից Armday.am–ին փոխանցեցին, որ քրեական օրենսգրքի 227–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ մանրամասներ ՔԿ–ից չեն հայտնել։
Նշենք, որ այս հոդվածը սահմանում է հեղինակային և հարակից իրավունքների խախտելն է, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել հեղինակին, կամ այլ իրավատիրոջը։
Հավելենք, որ Արմֆլիքսը հայկական ստրիմինգաին օնլայն կինոթատրոն է, որտեղ հնարավոր է դիտել հայկական ֆիլմեր և սերիալներ։ Այս պահին էլ առկա են մի շարք սերիալներ, որոնք նկարահանվում են Հայաստանում և ԱՄՆ–ում։ Դրանք ռեյտինգային են և վայելում են բազմաթիվ դիտողների համակրանքը։
Armday.am