Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում 42-ամյա Հայկ Մկրտչյանը իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ 1-ին փողոցում բախվել է 32-ամյա Ռոբերտ Օսիպյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:
«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
