Ավտովթար Երևանում. Արգավանդում BMW-ն բախվել է բետոնե պատնեշներին եւ երկաթե ճաղավանդակներին


Ավտովթար Երևանում. Արգավանդում BMW-ն բախվել է բետոնե պատնեշներին եւ երկաթե ճաղավանդակներին
Սեպտեմբեր 15 17:39 2017

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:10-ի սահմաններում Երեւանյան խճուղում BMW մակնիշի 24 UL 890 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթե ճաղավանդակներին եւ բետոնե արգելապատնեշներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի ինքնությունը։