Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներն ու անհարկի ազդանշաններ տվողները կտուգանվեն. Ալեն Սիմոնյանի նոր նախաձեռնությունը


Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներն ու անհարկի ազդանշաններ տվողները կտուգանվեն. Ալեն Սիմոնյանի նոր նախաձեռնությունը
Մարտ 11 17:06 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես կգա։

 

«Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալն օրվա յուրաքանչյուր ժամին, ինչպես նաև խլացուցիչների (глушитель) փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով։

 

Արդեն սկսել եմ աշխատել գործընկերներիս հետ այդ օրենսդրական կարգավորման վրա»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։

 

Նշենք, որ օրեր առաջ Սիմոնյանն անդրադարձել էր այս թեմային։ Ասել էր. «Մեքենա է անցնում, տպավորություն է՝ հենց նոր խորովածը բերել են, մեքենայի մեջ էլ պուճուր նվագախումբ է նստած»։