Գայի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mazda»-ն, «Nissan»-ը և «Lada»-ն. կա վիրավոր


Գայի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mazda»-ն, «Nissan»-ը և «Lada»-ն. կա վիրավոր
Մարտ 11 16:50 2025

 

 

Այսօր՝ մարտի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW» «Mazda», «Nissan», և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Վարդանյանն ու պարեկ Գրիգոր Աբգարյանը:

 

Վթարի փաստով նույն գումարտկում փաստաթղթեր են ձևակերպում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյան տեղեկություններով՝ հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը Պարեկային ծառայությունից փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին