Բեռլինում պահանջում են միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայ գերիների ապօրինի դատավարությունների դեմ


Բեռլինում պահանջում են միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայ գերիների ապօրինի դատավարությունների դեմ
Մարտ 11 11:46 2025

Իրավապաշտպան կազմակերպություններն, ակտիվիստները և մտահոգ քաղաքացիները Բրանդենբուրգի դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է FreeArmenianHostages նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: 

Բողոքի ակցիայի ժամանակ կոչ է արվել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ։

Նշանավոր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (ZAD) նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, ելույթով են հանդես եկել՝ ընդգծելով հայերի համակարգված հալածանքները և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին, որպես սակարկության միջոց, օգտագործելը բանակցություններում: 

«Ձերբակալվածները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանն, ապրում են անմարդկային պայմաններում, հաղորդվում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։ Վարդանյանն այս պահին հացադուլի մեջ է, և նրա կյանքը մեծ վտանգի տակ է։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Սպանգենբերգը։

Ցուցարարներն ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։