Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն


Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մարտ 10 22:35 2025

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Լևիկ Միքայելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակիչում նա հաղթեց ադրբեջանցի մրցակցին՝ Ալլահվերդիևին։