Որ քաղաքական ուժերն են առաջադրվել և գրանցվել Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններին և երբ է մեկնարկում քարոզարշավը


Որ քաղաքական ուժերն են առաջադրվել և գրանցվել Գյումրիում և Փարաքարում կայանալիք ընտրություններին և երբ է մեկնարկում քարոզարշավը
Մարտ 10 22:25 2025

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հաղորդագրությունում նշված է․

«Այսօր ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։

Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»

«Իմ հզոր համայնք»

 «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Մեր քաղաքը դաշինք, կազմում՝  «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝  «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները

«Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն»«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»կուսակցությունները։

Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝

«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցություն

«Կայունություն» կուսակցություն։

Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։

Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։

Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է»։