Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ Այդ մասին նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը»,- գրել է նա։