Երգչուհի Իվետա Մուկուչյանն ու երգիչ Արկադի Դումիկյանը ներկայացրել են նոր երգ և տեսահոլովակ։ Երգը կոչվում է «Կինոյի պես»։ Խոսքերը գրել է Հարութ Թիզյանը։ Երաժշտությունը և գործիքավորումը կատարել է Վարդան Գալստյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Վահե Հարությունյանը: