Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին


Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մարտ 10 15:50 2025

Դեռ տարածք է տալիս, Արցախ է տալիս և գերիներ, ի՞նչն է հետ բերելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը:

«Երկրի հերն անիծել է, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, ի՞նչն է հետ բերելու»,- ասաց նա անդրադառնալով Փաշինյանի՝ երեկ Գյումրիում արված հայտարարություններին:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե Փաշինյանը ժողովրդի իշխանության տեղապահն է, Շարմազանովն ասաց. «Ինքը պետության պահապանն է, բայց Ադրբեջան ու Թուրքիա պետության տեղապահն է  այստեղ: Երբ ասում է՝ ես ժողովրդի իշխանության տեղապահն եմ, ինքը Էրդողանի և Ալիևի իշխանության տեղապահն է ՀՀ-ում, որրովհետև ՀՀ որևէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել Անկախության հռչակագիրը, երբեք կասկածի տակ չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, երբեք չի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, երբեք կասկածի տակ չի դրել Արարատի կապը հայ ժողովրդի հետ, երբեք հարցականի տակ չի դրել Ցեղասպանության միջազգային ճանաչումը ու այդես շարունակ»,- նշեց նա:

Շարմազանովը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը անկախության հետ այնքան կապ ունի, որքան Ալիևը մարդասիրության հետ, սա է խնդիրը: «Իսկ այդ մաշված-մուշված, կիսամաշ բաները, որ խոսում է, ասեմ՝ Ալիևի ու Էրդողանի կողմից մաշված մեկը խոսում է կիսամաշվածությունից: Ալիևի ու Էդրողանի արանքում կիսամաշվել է, ինքն ի՞նչ կապ ունի ՀՀ անկախության հետ»,- նշեց նա: