Նիկոլ Փաշինյանը Դավիթ Խուդաթյանին գործուղում է Գերմանիա


Նիկոլ Փաշինյանը Դավիթ Խուդաթյանին գործուղում է Գերմանիա
Մարտ 10 14:24 2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարտի 17-19-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խուդաթյանը Բեռլինում կմասնակցի Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսությանը։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՏԿԵ նախարարը պետք է հաշվետվություն ներկայացնի։