«Դավիթ Իշխանյանը գտնվում է ադրբեջանական բանտերում և ունենք լուրեր, որ իր առողջական վիճակի հետ խնդիրներ կան»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ հայ ռեզմագերիների ազատման խնդրով ՀՅԴ-ն վճռական որոշումների ընթացքի մեջ է։
«Այն մեր գլխավոր նպատակներից մեկն է և մեր Հայ դատի գրասենյակը և բոլոր կառույցներն ամեն ինչ պետք է անեն, որ օր առաջ մեր ռազմագերիները վերադարձվեն»,-ասաց Ռուստամյանը։
Տեղեկացնելով, որ Դավիթ Իշխանյանի հարցով ՀՅԴ ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել՝ Ռուստամյանը պարզաբանեց. «Դավիթ Իշխանյանը պահպանում է իր անդամության կարգավիճակը Բյուրոյում և երբ նա ազատության մեջ լինի և վերադառնա, կհամալրի բյուրոյի կազմը»։
Բյուրոյի ներկայացուցիչը հայտնեց որ, պահպանվել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, որը տեղափոխվել է Հայաստան։
«Որպեսզի կարևորենք նաև մեր հանձնառությունը արցախահայության հավաքական վերադարձի իրավունքը պնդելու առումով՝ առաջին հերթին պահպանելով մեր կառույցն, որպես այդպիսին նպատակ ունենք ամեն ինչ անել, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի Հայաստանում... Այն ինստիտուտները, որոնք Արցախում ձևավորել է ժողովուրդը որպես անկախ պետություն՝ պահպանելու խնդիր ուինենք»