Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€-անոց կոշիկներ չունեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից. Ալեն Սիմոնյան (Լուսանկարներ)


Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€-անոց կոշիկներ չունեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից. Ալեն Սիմոնյան (Լուսանկարներ)
Մարտ 10 12:56 2025

Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ, գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով համացանցում տարածված գրառումներին, որոնք վերաբերում էին իր կոշիկների գնին։

«Իհարկե, պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք՝ ընդդիմադիրների դատարկ աթոռնե՞րը ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան:

Մեկը ինձ մեղադրում է 1100$ Zegna կոշիկներ ունենալու մեջ, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600€ կոշիկներ ունենալու մեջ:

Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€-նոց կոշիկներ չունեմ: Իհարկե, զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի  1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի իբր 1100$ կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից և Երևանի խանութներից, ուր ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում:

Ի դեպ՝ հիմա էլ լավ զեղչեր կան, նկարը այսօրվա է:

Եվ վերջում, Ձեր Վոժդի ասուլիսը լավ չեք լսել, նա ասաց, որ ինչ-որ մեկի տռուսիկում (трусик)  է թալանվածը, հաջորդիվ պատրաստ եմ քննարկել նաև սա, չեմ կասկածում, նույն մարդիկ կարձագանքեն»։