Մարտուն Գրիգորյանը շնորհավորել է գյումրեցի կանանց


Մարտուն Գրիգորյանը շնորհավորել է գյումրեցի կանանց
Մարտ 8 23:25 2025

Այսօր՝ մարտի 8-ին, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը կանանց տոնական ընդունելություն էր կազմարկեր։ Մարտուն Գրիգորյանը շնորհավորեց գյումրեցի ու արցախցի մայրերին, կանանց ու աղջիկների Մարտի 8-ը՝ շեշտելով, որ թեպետ չի ցանկանում տարբերություն դնել գյումրեցիների ու արցախցիների մեջ, բայց քանի որ շատերը խուսափում են Արցախ ու արցախցի բառն օգտագործել, այդ պատճառով հատուկ է նշում։ Իր խոսքում Մարտուն Գրիգորյանը նշել է, որ ինչքան էլ Գյումրին հյուրընկալ է ու արցախցիներին գրկաբաց է ընդունել, այնուամենայնիվ բաղձալին Արցախ վերադառնալն է, որի մասին երազում են նաև գյումրեցիները; Մարտուն Գրիգորյանի համոզմաբ, որքան էլ տղամարդը ցանկանա, եթե կողքին չկա նվիրված ու թիկունքին կանգնող կին, որքան էլ այդ տղամարդն ուժեղ լինի, այնուամենայնիվ նա ամբողջական չի կարող լինել։ Գյումրու քաղաքապետի թեկնածուն հատուկ շնորհակալություն է հայտնել իր կնոջը, քանի որ նրա շնորհիվ իրեն համարում է ուժեղ ու ամբողջական մարդ՝ միաժամանակ յուրաքանչյուրին մաղթելով, որ ցանկացած ընտանիքում լինի սեր, ինչպես նաև կանացի երջանկություն, ջերմություն ու անսահման հաջողություն։ Մարտուն Գրիգորյանը վստահեցրել է, որ պետք է խրախուսել, որպեսզի կանայք բացի ընտանիքում իրենց դերն ու նշանակությունն ունենալուց, նաև իրենց դերակատարությունն ունենան երկրում։ Գյումրեցի կանայք իրենց խոսքում նշեցին, որ Մարտուն Գրիգորյանը 18 տարվա ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել Գյումրու բարօրության, հաջողության ու բարգավաճման համար, հետևաբար իր կենսագրությամբ ու աշխատանքով արժանի է լինել Գյումրու քաղաքապետ։ Տոնական ընդունելությունն ուղեկցվել է գեղեցիկ երաժշտությամբ, հյուրասիրությամբ, անկաշկանդ զրույցով և, դե իհարկե, մարտի 8-յան նվերներով։