Կոտայքում «BMW»-ն հարվածել է շանը, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավոր կա


Կոտայքում «BMW»-ն հարվածել է շանը, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավոր կա
Մարտ 8 23:00 2025

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է շանը, այնուհտեև դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։