«Տավուշի մարզպետը չգիտի մարզի վթարային տների թիվը»․ Ոսկան Սարգսյան


«Տավուշի մարզպետը չգիտի մարզի վթարային տների թիվը»․ Ոսկան Սարգսյան
Մարտ 8 21:49 2025
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է, որ Տավուշի մարզպետ հայկ Ղալումյանը չգիտի մարզի վթարային տների թիվը, նա ասում է, որ դա պարզելու համար շատ փող է պետք․
 
Լրագրողը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է ուղարկել, թե 2025թ․փետրվարի 26-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք ո՞ր բնակավայրերում են։ Մարզպետարանից պատասխանել են․ 

«Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնոթյուն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է և ներկայումս թարմացված տեղեկատվություն չունեք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»: