Իմ որդին գիտակցված է գնացել առաջնագիծ, մահից երբեք չի վախեցել: Ինձ համար որդիս դեռ Արցախում է, պայքարի մեջ է, ես էլ պայքարով պիտի հասնեմ մեր նպատակին: Այդ մասին նշել է «Որդիների կանչ» ՀԿ-ի համահիմնադիր Արա Ռոստոմյանը։
«Որդուս Եռաբլուրում չեմ տեսնում: Ամեն անգամ նրա լուսանկարի մոտ ասում եմ` ինձ ուժ տուր, որ պայքարեմ, ուրիշ բան չեմ ասում՝ ո՛չ առողջություն տուր, ո՛չ ներիր: Թող «ներիր» ասեն այն ծնողները, ովքեր 2018-ին ընտրեցին Նիկոլին»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։