Արարատում երեխաների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ երեխաներից մեկը հիվանդանոցում է


Արարատում երեխաների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ երեխաներից մեկը հիվանդանոցում է
Մարտ 7 20:55 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային, ողնաշարի, պարանոցի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ Արտաշատի համայնքային ոստիկաններին կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 09։50-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում երեխան վիճաբանել է Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Կ․ Ս․-ի և 11-ամյա Գ․ Դ․-ի հետ, որի ընթացքում միմյանց հասցրել են փոխադարձ հարվածներ՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: