Հուսով եմ՝ Ռուբեն Վարդանյանի փոխանցած դրական ուղերձները կփոխեն պարտվողական մթնոլորտը, ինչը իշխանությունն անընդհատ տարածում է. Առաքելյան


Հուսով եմ՝ Ռուբեն Վարդանյանի փոխանցած դրական ուղերձները կփոխեն պարտվողական մթնոլորտը, ինչը իշխանությունն անընդհատ տարածում է. Առաքելյան
Մարտ 7 17:41 2025

«Ռուբեն Վարդանյանը հայրենիքի իսկական նվիրյալ է, հիմա էլ, գտնվելով անմարդկային պայմաններում, կարևորում է,  արժևորում է հայրենիքին նվիրումն ավելի, քան սեփական անձը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշեց, որ Ռ. Վարդանյանը թեև գտնվում է Բաքվի բանտում, արձանագրում է՝ հուսահատությունն ամենածանր ու ամենաանընդունելի մեղքն է, կոչ է անում բոլորին, չհանձնվել, չհասահատվել, հավաքական պայքարը հնարավորություն կտա այս վիճակից դուրս գալ։

Մ.Առաքելյանը հույս ունի, որ Ռ.Վարդանյանի  փոխանցած դրական ուղերձները կփոխեն հանրության շրջանում տիրող հանձնվելու, պարտվողական մթնոլորտը, ինչը որ իշխանությունն անընդհատ տարածում է։

Մանրամասն՝ տեսանյութում։