Արցախի հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, որը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ, իրեն ներկայացված շինծու գործի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ-ին։
Շինծու գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել մարտի 4-ին, որի ժամանակ դատարանի դահլիճ են տեղափոխել նաեւ Ռուբեն Վարդանյանին՝ չնայած հացադուլի հետեւանքով նրա վատ առողջական վիճակին։
Պաշտպանական կողմն այս օրը ներկայացրել է չորս միջնորդություն։ Դրանք են՝
– Տրամադրել առաջադրված մեղադրանքի որոշման թարգմանությունը
– Հասանելություն տրամադրել գործի տեսագրություններին
– Տրամադրել ծանուցում՝ իրավունքների և պարտականությունների մասին
– Հասանելիություն տրամադրել դատական նիստերի արձանագրություններին:
Այս միջնորդություններից դատարանը բավարարել է առաջինը և չորրորդը։
Դատավորը հայտարարել է, որ փաստաթղթերին կծանոթանան մարտի 5-ին, սակայն նիստից հետո դատարանի աշխատակիցը պաշտպանական կողմին հայտնել է, որ ծանոթացումն հետաձգվել է մինչև մարտի 8-ը։
Այդ օրը դատախազները հարցեր են ուղղել Ռ. Վարդանյանին, սակայն պաշտպանական կողմը ձեռնպահ է մնացել պատասխանելուց։ Ռուբեն Վարդանյանին այցելել է նաեւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, որին նա հայտնել է իր բոլոր մտահոգությունները։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 11-ին։