Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կսկսի աշակերտների ու ուսանողների հետ


Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ կսկսի աշակերտների ու ուսանողների հետ
Մարտ 6 22:45 2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մտադիր է հանդիպումներ սկսել աշակերտների ու ուսանողների հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15:00-17։00:

Խնդրում եմ զանգահարեք (010) 59-96-00 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեով՝ նախապես գրանցվելու համար»։