«Բաքվի բանտում գտնվող հայ գերիների խնդրով վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացված ակցիաներից, միջոցառումներից հետո փոքր, բայց որոշակի դրական տեղաշարժ կա միջազգային հանրության, որ շատ ավելի կարևոր է՝ հասարակության մոտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ իրենց խնդիրն է Հայաստանի իշխանության տոտալ լռության կողքին միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ ժողովուրդը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ կատարվում է, հայ ժողովուրդը պատասխանտու է իր հայրենակիցների ճակատագրի համար։
«Կարիք կա, որ միջազգային հանրությունը որոշակի կոչերից, ելույթներից հետո անցնի կոնկրետ գործողությունների, քանի որ Ադբեջանի իշխանության հետ կոչերի, նորմալ լեսքիսկով խոսելու ճանապարհը դեռևս մեծ արդյունք չի տալիս»,- ասաց նա։
Ըստ Մ. Առաքելյանի, միջազգային լայն ճնշման արդյունքում կարող են արձանագրել, որ Ադրբեջանը ստիպված է լինելու որոշակի զիջումներ գնալ։
«Փաստենք՝ վերջին օրերին նաև Փաշինյանը, նրա թիմը որոշակի մեղայականով են սկսել հանդես գալ հանրության առջև՝ զբաղվում ենք, բայց սա, բայց սա, բայց սա...
Եթե նույնիսկ փաստենք, հավատանք, որ զբաղվում են, բայց հաշի առնելով, որ սա հենց Հայաստանի իշխանությունների պարատականությունն է, իրենք իրենց պարտականությունը չեն կատարում, զբաղվում են, բայց արդյունք չկա»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։