Մարտի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանությաւն գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ կոտրել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի 80/6 հասցեում գործող բանջարեղենի խանութի դուռը՝ պատճառելով մոտ 300 հազա դրամի վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լևոն Բ․-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով դիտավորյալ, խուլիգանական դրդումներով կրակել է Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու 80/6 հասցեում գործող «Նարեկ Մուրադյան» ԱՁ-ին պատկանող խանութի ուղղությամբ, ինչի արդյունքում կոտրվել է դռան ապակին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա նույն օրը Աշտարակ քաղաքի Ղազար Փարպեցու 33-րդ հասցեից ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Լևոն Բ․-ն, ում անձնական խուզարկությամբ՝ գոտկատեղից հայտնաբերվել է մեկ հատ «ՊՄ49» գրառմամբ ատրճանակ, իսկ բաճկոնի գրպանից պլաստմասե սրվակ՝ լցված մետաղական գնդիկներով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։