ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Եղիշե Կիրակոսյանի՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից ազատումը չի կապում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ հայցերի հնարավոր հետ կանչելու հարցի հետ։
«Սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանն ազտավել, և սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։
Ամենևի չէի ցանկանա այդ հարցերը կապել միմյանց հետ, առնչություն չունեն։
Չեմ կարծում, որ այստեղ պետք է կապ փնտրել»,- ասաց Խանդանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանն արդեն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։
Մանրամասն՝ տեսանյությում։