Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանն այսօր իր ու Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում ցուցմունք է տվել Բաքվի դատարանում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա հաստատել է, որ Հայաստանի զինված ուժերում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոն, ունի գեներալ-մայորի կոչում, կռվել է Ադրբեջանին զինուժի դեմ։
Մանուկյանը նշել է, որ զենքը հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։ Զինվորականը նշել է, որ 44-օրյա պատերազմի ժմանակ իր մեքենան խոցվել է «Բայրաքթար»-ով, ինչի հետևանքով իր վարարդը վիրավորվել է, ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ այն կողմ է գտնվել։