ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը գերիների հարցով Ադրբեջանի ՄԻՊ-ին դիմել է, բայց անպատասխան է մնացել։
«Ի սկզբանե իմ պաշտոնավարումը սկսելուց անմիջապես հետո եմ հաղորդակցություն վարել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, հիմնական գաղափարը, որ դրել եմ այդ հաղորդակցության համատեքստում, եղել է այն, որ այդ հարցերը մարդասիրական ու մարդու իրավունքների հետ կապված հարցեր են, որոնք քաղաքական որևէ հարցի հետ չպետք է կապել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մանասյանը, սակայն, այդպես էլ Ադրբեջանի ՄԻՊ-ից պատասխան չի ստացել։
«Փաստացի, պատասխան չունենք»,- նշեց ՄԻՊ-ը։