Պետք է ասել ճշմարտությունը, ուրիշ տարբերակ չկա. որ որոշումը նայում ենք, տեսնում ենք՝ դեֆորմացվել է, ցեցն ընկել է մեջը. Նիկոլ Փաշինյան


Պետք է ասել ճշմարտությունը, ուրիշ տարբերակ չկա. որ որոշումը նայում ենք, տեսնում ենք՝ դեֆորմացվել է, ցեցն ընկել է մեջը. Նիկոլ Փաշինյան
Մարտ 6 14:31 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է առերեսվել ճշմարտության հետ։

 

«Մենք ինչ վիճակագրության հետևից գնանք, որ ոգևորված, ուրախ արել ենք, որ ինչ մեծ լավություն ենք անում, արդյունքում տեսնելու ենք, որ 60 տոկոսը չարաշահում է, 40 տոկոսի կեսն է արդյունավետ, կեսը՝ ոչ այդքան. սա է մեր իրականությունը, որի հետ պետք է առերեսվենք»,- կառավարության նիստում ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ իրականության հետ պետք է առերեսվել մանկապարտեզից։

 

«Պետք է ասել ճշմարտությունը, ուրիշ տարբերակ չկա»,- հավելեց նա։

 

Փաշինյանը պատմեց, որ առավոտյան մի նամակ է կարդացել, 27 տարեկան կինը գրել է՝ ո՞ւշ չէ կրթություն ստանալու համար։

 

«27 տարեկան, ինչո՞ւ է ուշ, ո՛չ, ուշ չէ, 40-ն էլ, 50-ն էլ, 60-ն էլ ուշ չէ, երբեք ուշ չէ»,- նշեց վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ որ որոշումը նայում են, տեսնում են՝ դեֆորմացվել է, ցեցն ընկել է մեջը։