«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի մոռացել այն դրվագը, երբ ՀՅԴ-ն նրան հեռացրեց կուսակցությունից՝ Նիկոլի Փաշինյանի օգտին չքվեարկելու համար։
ԱԺ ճեպազրույցների ժամին հարցին, թե ինչո՞ւ է հայտարարում՝ «ՀՀԿ-ն է բերել Նիկոլին» և ոչ՝ ՀՅԴ-ն, և ինչո՞ւ ՀՅԴ-ին չի ասում՝ ներողություն խնդրի Նիկոլին բերելու համար՝ Վարդանյանը պատասխանեց. «Ես սլաքները չեմ ուղղում միայն ՀՀԿ-ի դեմ, նաև այլ ենթաշերտեր կան այնտեղ։ Եվ ՀՀԿ-ից շատ շատերն էլ, եթե իմանային, որ այսպիսին է լիենլու այս իշխանության ավերը, բնականաբար, նման քայլի չէին գնա։ Սխալներ բոլորն են ունենում, պետք է սխալներից դասեր քաղել»։
Նշենք, որ երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների միջև դիսկուրս է գնում, թե ով է «բերել Նիկոլին»։
«Գլխավոր, հիմնական խնդիրը Նիկոլն է, և հեռացնելը մեր նպատակն է՝ ամեն մեկն իր պատկերցրած ձևով։ Վստահ եմ, որ ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ՀՅԴ-ի գործողություններում ոչինչ չի փոխվել, այդ օրակարգը մնում է ուժի մեջ՝ առավել արդյունավետ օգտագործելու նպատակով»,-ասաց Վարդանյանը։