Բաքվի դատավարությունների հրապարակայնացումը մեր զգացմունքնրի վրա ազդելու նպատակ է հետապնդում. ՔՊ-ական պատգամավոր


Բաքվի դատավարությունների հրապարակայնացումը մեր զգացմունքնրի վրա ազդելու նպատակ է հետապնդում. ՔՊ-ական պատգամավոր
Մարտ 6 13:43 2025

Ադրբեջանի կողմից դատավարությունների նման հրապարակայնացումը մեր զգացմունքների վրա ազդելու նպատակ է հետապնդում, լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Գայթակղությունը շատ մեծ է այս թեմայով լուրջ հայտարարություններ անելու և ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են Բաքվում պահվող գերիների՝ Հայաստան վերադարձին օգուտ տալու, որքանով՝ վնաս»,-ասաց Սարգիս Խանդանյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, թե թեման շատ զգայուն է.

«Եվ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների, որոշ պայմանավորվածությունների հետ»։