«Ի սրտե ծնված գարուն, որ միշտ լինելու է ինձ հետ». Ռիտա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Ավետ Բարսեղյանը արխիվային տեսանյութ է հրապարակել


«Ի սրտե ծնված գարուն, որ միշտ լինելու է ինձ հետ». Ռիտա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Ավետ Բարսեղյանը արխիվային տեսանյութ է հրապարակել
Մարտ 6 12:26 2025

«Մարտի 6: Ի սրտե ծնված գարուն, որ միշտ լինելու է ինձ հետ...Շնորհավոր ծնունդդ, Երկնային էակ...»։ Այսպես է մակագրել Ավետ Բարսեղյանը իր և Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութը։ 
Հիշեցնենք, որ այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի ծննդյան տարեդարձն է, նա կդառնար 63 տարեկան։

Նշենք, որ 2020-ին կյանքի 58-րդ տարում մահացել էր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:

Մամուլի տեղեկություններով՝ տիկին Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով էր վարակվել եւ վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Ռիտա Սարգսյանը ծնվել էր 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Ավարտել էր Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

Որոշ ժամանակ աշխատել էր մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

Ռիտա Սարգսյանը ամուսնացած էր Սերժ Սարգսյանի հետ և ուներ երկու դուստր և 5 թոռ։