Իմ ազատ խոսքի և բնակության վայրի ընտրության իրավունքները սահմանափակող որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը.
«2025 թվականի փետրվարի 23-ին Դատարանի կողմից` իմ ազատ խոսքի և բնակության վայրի ընտրության իրավունքները սահմանափակող որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։
Իմ դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում բողոքարկվել են իմ վերաբերյալ քննիչի, դատախազի և դատարանի կողմից կայացված բոլոր որոշումները»: