Կենտրոն վարչական շրջանում շարունակում ենք բարելավել քաղաքային միջավայրը՝ ստեղծելով ավելի գեղեցիկ ու լուսավոր Երևան։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում իրականացրել ենք շենքերի լուսավորման աշխատանքներ՝ ապահովելով գիշերային նոր ու վառ տեսարան։ Այդ մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Լուսավորության արդիականացումը ոչ միայն գեղեցկացնում է մեր քաղաքը, այլև բարձրացնում է անվտանգությունը, ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ երևանցիների և քաղաքի հյուրերի համար»,- գրել է նա։