«Ով ում ուզում է, թող ծաղիկ նվիրի, մեզ չի հետաքրքրում». Միրզոյանը պնդում է՝ Բելառուսում ձերբակալված հայ բլոգերի հարցով, որին ՀՀ վերադարձրեց Գագիկ Ծառուկյանը, իրենք զբաղվել են


«Ով ում ուզում է, թող ծաղիկ նվիրի, մեզ չի հետաքրքրում». Միրզոյանը պնդում է՝ Բելառուսում ձերբակալված հայ բլոգերի հարցով, որին ՀՀ վերադարձրեց Գագիկ Ծառուկյանը, իրենք զբաղվել են
Մարտ 5 20:01 2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է, որ Բելառուսում ձերբակալված հայ բլոգերի հարցով, որին Հայաստան վերադարձրեց Գագիկ Ծառուկյանը, իրենք զբաղվել են։

Նա ասաց, թե փետրվարի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական գրությամբ դիմել էր Բելառուսին՝ հայցելով տեղեկատվություն բլոգերի մասին։

«Երեք օր անց ստացել ենք պատասխանը, որն ասում էր՝ այդ անձը 15 օրով ազատազրկված է, ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու։ Ո՞վ է ջանք գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է ներկայացրել որպես իր ձեռքբերում, մեզ չի հետաքրքրում, մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու, մնացածը՝ ով ում ուզում է, թող ծաղիկ նվիրի»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, թե Բելառուսի հետ հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես, հրապարակավ ընդունել են, որ Բելառուսը օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական։

«Ու այդ մարդիկ ամենևին ՀՀ պաշտոնյաները չեն, նրանք Բելառուսի ներկայացուցիչներ են»,- ասաց նա։