Մեր ունեցած տեղեկություններով՝ արգելված միջոցներով տեղի է ունենում ներգործություն. Փաշինյանը՝ հայ գերիների մասին


Մեր ունեցած տեղեկություններով՝ արգելված միջոցներով տեղի է ունենում ներգործություն. Փաշինյանը՝ հայ գերիների մասին
Մարտ 5 17:22 2025

«Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ  հնարավոր է։ Մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով»,- Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որ Հայաստանի հանրությանն անհանգստացնում է Բաքվում գտնվող հայ գերիների ճակատագիրը, որոնց վրա բռնության հետքեր կան, ի՞նչ է անում Հայաստանի  դիվանագիտական կորպուսն  այս խայտառակությանը վերջ տալու, միջազգային հանրության հայացքն այդ խայտառակության վրա ուղղելու համար։

«Մեր գնահատականը հստակ է. արգելված միջոցներով՝ ֆիզկական, հոգեբանական,  ճնշման  գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով այլ արգելված միջոցներով, տեղի է ունենում արգելված ներգործություն։ Դա, բնականաբար, անընդունելի է  մեզ համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյությում։