Չեմ կիսում Արմեն Աշոտյանի կարծիքը. Լևոն Քոչարյան


Չեմ կիսում Արմեն Աշոտյանի կարծիքը. Լևոն Քոչարյան
Մարտ 5 15:17 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը չի կիսում Արմեն Աշոտյանի կարծիքը, թե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին քոչարյանական թևը թիրախավորել է ՀՀ 3-րդ նախագահին։

«Չեմ կիսում պարոն Աշոտյանի այդ կարծքիը, հասկանում եմ, որ կան ինչ-որ մարդիկ ու գործիչներ, որոնք ինչ-որ ձև դա կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ, ինքը բավականին ուղիղ իր քննադատությունն անում էր այն հարցերի վերաբերյալ, որոնք անկեղծորեն սխալ էր համարում, ի միջիայլոց, հայրս իր գրքում նաև այդ հարաբերություններն է նկարագրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Հարցին՝  ինչո՞ւ 2018 թվականին որևէ դիրքորոշում չհայտնեցին՝ նա պատասխանեց, թե չէին տեսնում դրա իմաստն ու կարիքը։

«Չէինք տեսնում, որ դա անելով՝ որևէ ձև կարող էր օգտակար լինել, միգուցե, հակառակը լիներ»,- նշեց պատգամավորը։